Մեկնարկել TalkBack-ը Android-ում

TalkBack-ը Android սարքերում ներառված Google էկրանի ընթերցող ծրագիր է: TalkBack-ը թույլ է տալիս առանց էկրանին նաըելու կառավարել ձեր սարքը:

Ձեր սարքի կարգավորումը կախված է սարքի արտադրողից, Android-ի և TalkBack-ի տարբերակներից: Այս օգնության բաժինները վերաբերում են սարքերի մեծամասնությանը, բայց դուք կարող եք որոշ տարբերությունների հանդիպել:

Կարևոր է. հասանելի են բազմամատ ժեստերը.

Օգտագործել TalkBack-ի ձեռնարկը

TalkBack-ի մասին ավելին կարող եք իմանալ ձեր սարքում՝ TalkBack ձեռնարկի միջոցով: Առաջին անգամ ձեր սարքում TalkBack-ը միացնելիս ձեռնարկն ինքնաբերաբար բացվում է:

Ուսուցման հատված կրկին այցելելու համար.

  1. Բացել TalkBack ընտրացանկը:

1): Սահեցրեք ներքև, ապա աջ:

  1. Ընտրել TalkBack-ի կարգավորումները (TalkBack settings), այնուհետև Ձեռնարկ և օգնություն (Tutorial and Help):
  2. Ընտրել ձեռնարկ:

Talkback-ի հետ կապված լրացուցիչ օգնության համար դիմեք Google-ի հաշմանդամության աջակցման թիմին:

Նավարկել ձեր սարքում՝ TalkBack-ի միջոցով

Երբ միացնում եք TalkBack-ը ձեր սարքում, կարող եք դիպչել կամ սահեցնել ձեր մատը էկրանին՝ այն ուսումնասիրելու համար:

Ուսումնասիրել հպվելով

Դանդաղ սահեցրեք մեկ մատը էկրանի վրայով: Ձեր մատը սահեցնելիս TalkBack-ը հնչեցնում է պատկերակների, կոճակների և այլ տարրերի մասին: Դադարից հետո TalkBack-ը կարող է ձեզ առաջարկել գործողություններ, օրինակ՝ ինչպես ակտիվացնել կամ դիտել բովանդակությունը: Երբ գտնեք ձեր ցանկացած տարրը, կրկնակի թակեք էկրանի ցանկացած կետում՝ այն ընտրելու համար:

Ուսումնասիրել՝ սահեցնելով

Ձեր էկրանին մեկ տարր ուսումնասիրելու համար մեկ մատով սահեցրեք վերև կամ ներքև: Երբ կենտրոնանում եք որևէ տարրի վրա, TalkBack-ը բարձրաձայն կարդում է այդ տարրը և կարող է ձեզ գործողություններ առաջարկել:

Ընտրել ընթերցման կառավարումները

Դուք կարող եք փոխել ձեր մեկ մատով վերև և ներքև կառավարումրները կամ ընտրել ձեր լռելյայն ընթերցման կառավարումը:

  1. Ձեր Android սարքում թերթեք ընթերցման կառավարումների ընտրանքները:
  1. Այն բանից հետո, երբ լսեք ձեր ցանկացած ընթերցման կառավարումը, մեկ մատով սահեցրեք վերև կամ ներքև՝ TalkBack-ի ֆոկուսը տեղափոխելու համար:

Ընթերցանության կառավարում ընտրելուց հետո.

Հուշում. կարող եք հարմարեցնել TalkBack-ի ընթերցման կառավարումները՝ լրացուցիչ կամ լռելյայն ընտրանքներ ավելացնելու համար: Օրինակ՝ կարող եք ավելացնել ըստ ուղենիշի նավարկելու կամ էկրանը թաքցնելու տարբերակը:

Իմացեք ավելին, թե ինչպես օգտագործել TalkBack ժեստերը:

Ընթերցանության կառավարման ընտրանքներ

Դուք կարող եք հարմարեցնել ընթերցման  կառավարումները՝ ինչպես ձեզ է հարմար :

Լռելյայնորեն, ընթերցման կառավարումները ներառում են.

Դուք կարող եք ավելացնել կամ հեռացնել այնպիսի տարրեր, ինչպիսիք են՝

Ավելացնել կամ հեռացնել տարրեր ընթերցման կառավարումներից

  1. Ձեր սարքում բացեք TalkBack-ի կարգավորումները (TalkBack settings):
  2. Ընտրել Անհատականացնել ընտրացանկերը (Customize menus):
  3. Ընտրել Անհատականացնել ընթերցման կառավարումները (Customize reading controls):
  4. Ընտրել կամ ապաընտրել այն տարրը, որը ցանկանում եք ավելացնել կամ հեռացնել ընթերցման կառավարումների ցանկից:

Խորհուրդ. TalkBack-ի ժեստերը կարող են օգնել՝ նավարկել ձեր սարքում: Իմացեք ավելին TalkBack-ի ժեստերի մասին:

Օգտագործել TalkBack-ը՝ Chrome-ով համացանցը զննելու համար

Դուք կարող եք բանավոր արձագանք ստանալ, երբ օգտագործում եք TalkBack-ը Chrome բրաուզերում:

Ավելին իմանալու համար կարդացեք TalkBack-ի ձեռնարկը ամբողջովին:

Բովանդակություն

Ուսումնասիրել էջերը՝ կարդալու կառավարումներով

Ուսումնասիրել էջերը ստեղնաշարով

Կարդացեք հոդվածները պարզեցված տեսքով

Առնչվող ռեսուրսներ

Ստանալ օգնություն

Ուսումնասիրել էջերը՝ կարդալու կառավարումներով

Ընթերցանության կառավարուների միջով անցնելու համար.

  1. Բացել էջը Chrome-ում:
  2. Սահեցրեք ներքև, ապա՝ վերև կամ վերև, ապա՝ ներքև, մինչև հասնեք ձեր ցանկացած կարգավորմանը:
  1. Ընթերցանության կառավարում ընտրելուց հետո.

Ընթերցման կառավարումներ Chrome-ում

Ավելացնել կամ հեռացնել տարրեր ընթերցման կառավարումներից

  1. Բացել TalkBack-ի կարգավորումները:
  2. Ընտրել Անհատականացնել ընտրացանկերը:
  3. Ընտրել Անհատականացնել ընթերցման կառավարումները (Customize reading controls):

Ուսումնասիրել էջերը ստեղնաշարով

Եթե ​​դուք օգտագործում եք արտաքին ստեղնաշար ձեր Android սարքի հետ, կարող եք օգտագործել TalkBack ստեղնաշարի դյուրանցումները՝ էջերը նավարկելու համար:

Կարդացեք հոդվածները պարզեցված տեսքով

Դուք կարող եք կարդալ որոշ էջեր պարզեցված տեսքով, որը կենտրոնանում է բովանդակության վրա:

  1. Բացել էջը Chrome-ում:
  2. Անցեք Լրացուցիչ ընտրանքներ (More options). մեկ անգամ սահեցրեք ձախ, ապա կրկնակի թակեք:
  3. Գնացեք Կարգավորումներ (Settings). մի քանի անգամ սահեցրեք ձախ, ապա կրկնակի թակեք:
  4. Կարգավորումների էկրանին ընտրեք Մատչելիություն (Accessibility):
  5. Միացրեք պարզեցված դիտումը (Simplified view)» վեբ էջերի համար:

Հուշում. Երբ էջում հասանելի են դիտման պարզեցված տարբերակները, դուք ծանուցում եք լսում: Ուսումնասիրեք էկրանը դեպի վերև՝ տեսնելու պարզեցված էջը: Սկսելու համար կրկնակի թակեք:

Օգտագործել TalkBack ընտրացանկը և ընթերցման կառավարումները

TalkBack-ի ընտրացանկը և ընթերցման կառավարումները օգնում են ձեզ կառավարել կարգավորումները, օգտագործել կառավարումները և գործողություններ կատարել TalkBack-ի հետ: Ընթերցանության կառավարումներն օգնում են ձեզ կառավարել այնպիսի կարգավորումներ, ինչպիսիք են, թե որքան արագ TalkBack-ը խոսի և արդյոք այն ընթերցում է ըստ նիշերի, տողերի կամ պարբերությունների:

Օգտագործել TalkBack ընտրացանկը

TalkBack 9.1-ի միջոցով ընտրացանկը թույլ է տալիս օգտագործել հրամաններ՝ կարդալու, խմբագրելու և խոսքը կառավարելու համար:

Կարևոր է իմանալ.  TalkBack 9.1 ընտրացանկը միավորում է համատեքստի համընդհանուր ընտրացանկը և տեղային համատեքստի ընտրացանկը:

Բացել TalkBack ընտրացանկը «TalkBack menu»

Անհատականացնել մենյուի ընտրանքները

  1. Բացել TalkBack-ի կարգավորումները (settings):
  2. Ընտրել Անհատականացնել ընտրացանկերը (Customize menus):
  3. Ընտրել Անհատականացնել TalkBack ընտրացանկը (Customize TalkBack menu):

TalkBack ընտրացանկը լռելյայնորեն ներառում է հետևյալ ընտրանքները.

Կախված այն վայրից, որտեղ տեղադրված է ֆոկուսը, դուք կարող եք լսել տարբեր ընտրանքներ, որոնք արձագանքում են ֆոկուսին: Օրինակ.

Օգտագործել ընթերցման կառավարումները

Ընթերցանության կառավարումները թույլ են տալիս փոխել ձեր էկրանին նավարկելու եղանակը: Դուք կարող եք կառավարել այնպիսի կարգավորումներ, ինչպիսիք են, օրինակ՝ որքան արագ է TalkBack-ը խոսում և արդյոք այն կարդում է նիշ առ նիշ կամ տող առ տող:

Բացեք ընթերցման կառավարումները (reading controls)

Անհատականացնել ընթերցման կառավարումները

  1. Բացել TalkBack-ի կարգավորումները:
  2. Ընտրել Անհատականացնել ընտրացանկերը:
  3. Ընտրել Անհատականացնել ընթերցման կառավարումները (Customize reading controls):

Ընթերցանության կառավարումները լռելյայնորեն ներառում են հետևյալ ընտրանքները.

Օգտագործել TalkBack բրայլյան ստեղնաշարը

Կարևոր է. BrailleBack-ն այլևս չի պահանջվում բրայլյան էկրանին միանալու համար:

TalkBack բրայլյան ստեղնաշարի միջոցով դուք կարող եք օգտագործել 6 մատը ձեր էկրանին՝ 6 կետանոց բրայլյան տեքստ մուտքագրելու համար:

TalkBack բրայլյան ստեղնաշարը հասանելի է միասնական անգլերենով, իսպաներենով, արաբերենով և լեհերենով:

Կարևոր է իմանալ. TalkBack բրայլյան ստեղնաշարն օգտագործելու համար միացրեք TalkBack-ը և անջատեք խոշորացումը:

Բովանդակություն

Քայլ 1. Կարգավորել TalkBack բրայլյան ստեղնաշարը (braille keyboard)

Քայլ 2. Ընտրել ստեղնաշարի ռեժիմ (keyboard mode)

Օգտագործել ժեստերը TalkBack բրայլյան ստեղնաշարով

Կառավարեք ձեր TalkBack բրայլյան ստեղնաշարը

Քայլ 1. Կարգավորել TalkBack բրայլյան ստեղնաշարը

  1. Բացել TalkBack ընտրացանկը (TalkBack menu):

2. Բրայլի ստեղնաշարը միացնելու համար՝

Ա. Ընտրել TalkBack-ի կարգավորումներ, այնուհետև՝ Բրայլի ստեղնաշար, այնուհետև Կարգավորեք բրայլյան ստեղնաշարը:

Բ. Հետևեք այնտեղի հրահանգներին:

  1. Բացել հավելված, որտեղ կարող եք մուտքագրել, օրինակ՝ Gmail-ը կամ Google Keep-ը:
  1. Ստեղնաշարը գտնելու համար ֆոկուսը տեղափոխեք տեքստային դաշտ և կրկնակի թակեք:
  2. Ընտրել Փոխել մուտքագրման եղանակը Մուտք կամ Հաջորդ լեզուն Գլոբուս:
  1. Ընտրել TalkBack բրայլյան ստեղնաշար:

Հուշում. Երբ առաջին անգամ բացեք բրայլյան ստեղնաշարը, կարող եք ամբողջովին ուսումնասիրել ձեռնարկը՝ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:

Քայլ 2. Ընտրել ստեղնաշարի ռեժիմ

Կարևոր է. Լռելյայնորեն, TalkBack բրայլյան ստեղնաշարն անցնում է ռեժիմների միջև՝ հիմնված ձեր սարքի կողմնորոշման վրա:

Լռելյայն կարգավորումն անջատելու համար՝

  1. Ձեր սարքում անցեք «Մատչելիություն» (Accessibility):
  2. Ընտրել TalkBack և այնուհետև՝ Կարգավորումներ:
  3. Ընտրել Բրայլի ստեղնաշար, այնուհետև՝ դասավորություն (Layout):

Էկրանից հեռու ռեժիմ

Էկրանից հեռու ռեժիմը թույլ է տալիս մուտքագրել սարքի էկրանը շրջված դեպի առաջ:

Էկրանից հեռու ձեռնարկը բացելու համար՝

  1. Հեռախոսը պահեք այնպես, որ էկրանը ձեզնից հեռու լինի:
  2. Երեք մատով սահեցրեք վերև՝ էկրանին:
  3. Բրայլյան ստեղնաշարի ընտրանքների ցանկում ընտրեք Բացել ձեռնարկը(«tutorial):

Էկրանից հեռու ռեժիմն օգտագործելու համար՝

  1. Պտտե՛ք հեռախոսը, որպեսզի էկրանը ձեզնից հեռու լինի:
  2. Պտտեցնել հեռախոսը հորիզոնական դիրքով:
  1. Օգտագործեք ձեր 2 ճկույտները և բութ մատները հեռախոսը պահելու համար: Էկրանի վրա փոքր ինչ վեր պահեք ձեր մյուս 6 մատները:
  2. Ձախ ցուցամատը դրեք 1-ին կետի դիրքում:
  3. Փորձեք այս տառերը.

Հուշում. Եթե կետերի դիրքերն անջատված են, կարող եք դրանք կարգավորել: Պահեք 6 մատը էկրանին 3 վայրկյան, մինչև լսեք «Կետերի դիրքը թարմացվել է» (Dot position updated): Բրայլյան ստեղնաշարը առանձին-առանձին հիշում է էկրանից հեռու ռեժիմի և սեղանի ռեժիմի դիրքերը:

Սեղանի ռեժիմ

Սեղանի ռեժիմում դուք կարող եք մուտքագրել հարթ մակերեսի վրա: Երբ ձեր սարքը հայտնաբերում է հարթ մակերես, այն անցնում է էկրանից հեռու ռեժիմից սեղանի ռեժիմին:

Այս ռեժիմը կարող է օգտակար լինել այն դեպքում, եթե դուք ծանոթ եք կամ նախընտրում եք մուտքագրել Perkins Braillewriter-ով:

  1. Տեղադրեք ձեր սարքը հարթ մակերեսի վրա, մինչև ասվի «Սեղանի վրայի ռեժիմ» (Tabletop mode):
  1. Ձախից աջ կետերը տեղադրված են 3, 2, 1, 4, 5, 6: Ձեռքերը դրեք սարքի մոտ, որպեսզի ձեր 6 մատները  փոքր ինչ վեր պահված լինեն էկրանից:
  2. Ձախ ցուցամատը դրեք 1-ին կետի վրա:
  3. Փորձեք այս տառերը.

Հուշում. Եթե կետերի դիրքերն անջատված են, կարող եք դրանք կարգավորել: Պահեք 6 մատը էկրանին 3 վայրկյան, մինչև լսեք «Կետերի դիրքը թարմացվել է»: Բրայլյան ստեղնաշարը առանձին-առանձին հիշում է էկրանից հեռու ռեժիմի և սեղանի ռեժիմի դիրքերը:

Օգտագործել ժեստերը TalkBack բրայլյան ստեղնաշարով

Կարևոր է իմանալ. երբ դուք օգտագործում եք բրայլյան ստեղնաշար, TalkBack-ի այլ ժեստերը հասանելի չեն։ Բրայլյան ստեղնաշարը փակելու և TalkBack-ի այլ ժեստերը օգտագործելու համար երկու մատով սահեցրեք ներքև:

Փորձել այս ժեստերը

Հասանելի ժեստերի ցանկը ստանալու համար.

  1. Ձեր էկրանին երեք մատով սահեցրեք վերև։
  2. Բացել բրայլյան ստեղնաշարի ընտրանքների ցանկը (keyboard options):
  3. Ընտրել Տեսնել բոլոր ժեստերը«See all gestures»:

Հուշում. որոշ սարքերում, եթե դուք օգտվում եք Հաղորդագրություններ հավելվածից և փակում եք TalkBack բրայլյան ստեղնաշարը, «Հետ» (back) կոճակը չի աշխատի։ Շարունակելու համար վերադարձեք հիմնական էկրան:

Կառավարել ձեր TalkBack բրայլյան ստեղնաշարը

Թաքցնել ստեղնաշարը

Ավելացնել կամ հեռացնել լեզուներ

Դուք կարող եք ընտրել լեզուներ, որոնք կարող եք օգտագործել բրայլյան ստեղնաշարի հետ:

  1. Բացել TalkBack ընտրացանկը:
  1. Ընտրել TalkBack-ի կարգավորումները, այնուհետև՝ Բրայլի ստեղնաշարը և այնուհետև՝ «Տպելու լեզուներ» (Typing languages):
  2. Նշել ձեր ցանկացած լեզուները:

Փոխել լեզուները

Եթե ​​ընտրում եք մեկից ավելի լեզու, կարող եք բրայլյան ստեղնաշարի ընտրացանկից հետ ու առաջ անցնել:

  1. Երբ TalkBack բրայլյան ստեղնաշարը միացված է, երեք մատով սահեցրեք վերև:
  2. Ընտրեք Փոխել մուտքագրման լեզուն:
  1. Ընտրել լեզու:

Անցում բրայլի 1-ին և 2-րդ կարգի միջև

1-ին կարգի բրայլյան կարգը կարող է օգտակար լինել, եթե դուք նոր եք բրայլում:

2-րդ կարգը կարող է օգտակար լինել կրճատված Բրայլի՝ ավելի փորձառու մուտքագրման համար:

  1. Երբ TalkBack բրայլյան ստեղնաշարը միացված է, երեք մատով սահեցրեք վերև:

2. Ընտրել կարգը

Talkback-ի հետ կապված լրացուցիչ օգնության համար դիմել Google-ի հաշմանդամության աջակցման թիմին:

Միացնել կամ անջատել TalkBack-ը

TalkBack-ը էկրանի ընթերցող ծրագիրը հաղորդում է ձեզ խոսքային հետադարձ կապ և ծանուցումներ:

Բովանդակություն

Տարբերակ 1. Ձայնի կոճակի դյուրանցմամբ

Տարբերակ 2. Google Assistant-ով

Տարբերակ 3. Սարքի կարգավորումներով

Ստանալ օգնություն

Տարբերակ 1. Սեղմել ձայնի երկու ստեղները

TalkBack-ը միացնելու կամ անջատելու համար կարող եք օգտագործել ձայնը կարգավորելու կոճակների դյուրանցումը:

  1. Ձեր սարքի կողային հատվածում գտեք ձայնի երկու կոճակները:
  2. սեղմել և պահել ձայնի երկու կոճակները միասին 3 վայրկյան:
  3. կրկին սեղմեք ձայնի երկու կոճակները միասին 3 վայրկյան՝ հաստատելու համար, որ ցանկանում եք միացնել կամ անջատել TalkBack-ը:

Հուշում. Ձայնի բարձրությունը կարգավորող կոճակի դյուրանցումը ընդմիշտ անջատելու համար անցեք Կարգավորումներ, այնուհետև՝ «Մատչելիություն» և ապա TalkBack: Այնուհետև անջատեք TalkBack-ի դյուրանցումը: Իմացեք, թե ինչպես փոխել TalkBack-ի դյուրանցումը:

Տարբերակ 2. Google Assistant-ով

  1. Կարգավորումներում Google Assistant-ը միացնելուց հետո ասեք «Ok Google»:
  2. Ասեք «Անջատել TalkBack»-ը (Turn off TalkBack) կամ «Միացնել talkback»-ը (Turn on TalkBack):

Տարբերակ 3. Սարքի կարգավորումներով

  1. Ձեր սարքում բացեք «Կարգավորումները»:
  2. Ընտրել «Մատչելիություն», ապա՝ TalkBack:
  3. Միացնել կամ անջատել «Օգտագործել TalkBack»-ը (use talkback):
  4. Ընտրել Ok:

Ինչ պետք է իմանալ, երբ TalkBack-ը միացված է.

Շարժվեք ձեր հիմնական էկրանով TalkBack-ի միջոցով

Ձեր հիմնական էկրանը ցուցադրվում է, երբ միացնում կամ ապակողպում եք սարքը:

Հիմնական էկրանը գտնելու համար՝

Քայլ 1. Ապակողպեք ձեր սարքը

Եթե ​​ձեր սարքի համար գաղտնաբառ կամ փին ունեք, այն ապակողպելու մի քանի եղանակ կա.

Քայլ 2. Շրջեք ձեր հիմնական էկրանով

Կարևոր է իմանալ. այս հրահանգները նախատեսված են Pixel-ի համար:

Այլ սարքերում ձեր հիմնական էկրանը կարող է տարբերվել՝ կախված սարքի արտադրողից կամ ձեր Home հավելվածից:

Օգտագործեք ձեր հիմնական էկրանը

Ուսումնասիրել՝ սահեցնելով

  1. Հիմնական էկրանի տարրերի միջև շարժվելու համար մատը սահեցրեք ձախ կամ աջ:
  2. Կենտրոնացեք ձեր ցանկացած տարրի վրա:
  1. Ձեր էկրանի ցանկացած վայրում կրկնակի թակեք:

Ուսումնասիրել հպումով

1: Հպվեք էկրանին մեկ մատով:

  1. սահեցրեք ձեր մատը տարրերի վրայով՝ մինչև ֆոկուսը լինի ձեր ցանկացած տարրի վրա:
  2. Ձեր էկրանի ցանկացած վայրում կրկնակի հպեք:

Խորհուրդ. Եթե ունեք մեկից ավելի Հիմնական էկրան, կարող եք անցնել դրանց միջև:

Էկրանները փոխելու համար երկու մատով սահեցրեք ձախ կամ աջ: TalkBack-ը հայտնում է, թե որ էկրանին եք դուք գտնվում, օրինակ՝ «Հիմնական էկրան 1-ը 3-ից»:

Հիմնական էկրանի մասեր

Կարգավիճակի տող

Ձեր էկրանի վերևի հատվածից կարող եք տեղեկություններ ստանալ ժամի, ծանուցումների, մարտկոցի կարգավիճակի, Wi-Fi-ի կամ Bluetooth-ի մասին: Կարգավիճակի տողը կարող է թաքցվել, երբ հավելվածը լիաէկրան ռեժիմում է: Եթե ​​կարգավիճակի տողը թաքնված է, և դուքցանկանում եք այն վերադարձնել, բացեք Ծանուցումները:

Հուշում. Եթե ձեր ֆոկուսը դրված է կարգավիճակի տողի վրա, ապա դրանից դուրս գալու համար հպվեք էկրանի մեկ այլ մասի:

Որոնման տող

Որոշ Android սարքեր ունեն որոնման տող Հիմնական էկրանին, որպեսզի կարողանաք որոնել համացանցում առանց առանձին հավելվածի: Եթե ​​ձեր սարքում ավտոմատ որոնման տող չկա, կարող եք այն ավելացնել որպես բազմաֆունկցիոնալ  պատկերակ (widget):

Ծանուցումներ

Ծանուցումները ցույց են տալիս տեղեկություններ ձեր համակարգից կամ հավելվածներից, ինչպիսիք են Օրացույցի իրադարձությունները, բաց թողնված զանգերը կամ նորությունների թարմացումները: Դուք կարող եք ծանուցումներ գտնել կարգավիճակի տողում: Ծանուցումները բացելու համար երկու մատով սահեցրեք էկրանի վերևից ներքև: Ծանուցումները փակելու համար երկու մատով սահեցրեք վերև:

Հավելվածներ

Դուք կարող եք հավելվածներ բացել ձեր սարքի պատկերակներով: Օրինակ՝ Gmail-ը բացելու համար ընտրեք Gmail պատկերակը, ապա կրկնակի թակեք: Օրինակ՝ Gmail-ը բացելու համար ընտրեք Gmail պատկերակը, ապա կրկնակի թակեք:

Որոշ հավելվածներ գտնվում են ձեր հիմնական էկրանին, իսկմի մասը՝ հավելվածների բաժնում:

Օգտագործեք և ուսումնասիրեք ձեր հավելվածները.

Թղթապանակներ

Թղթապանակները հավելվածների հավաքածուներ են, որոնք կարող եք ավելացնել ձեր հիմնական էկրանին: Օրինակ՝ Google թղթապանակում կարող են լինել Play Music, Play Books և Play Movies հավելվածներ: Որևէ թղթապանակ ուսումնասիրելու համար բացեք այն և ձեր մատը տեղափոխեք էկրանի վրայով: Թղթապանակ ստեղծելու համար մեկ հավելվածը մյուսի վրա քաշեք:

Widgets

Widget-ները

հիմնական էկրանի դյուրանցումներ են, որոնք օգնում են ձեզ տեղեկատվություն ստանալ կամ կատարել առաջադրանքներ: Օրինակ՝ Օրացույցի widget-ի միջոցով կարող եք գտնել առաջիկա իրադարձությունները ձեր հիմնական էկրանին:

widget ավելացնելու համար.

  1. Հիմնական էկրանին տեղափոխեք ֆոկուսը հավելվածների ցանկի վրա:
  1. Բացեք TalkBack ընտրացանկը:
  1. Ընտրեք Գործողություններ և այնուհետև «Widget»:
  2. widget գտնելու համար սահեցրեք աջ կամ ձախ կամ ուսումնասիրեք հպումով:
  3. Ֆոկուսում գտնվող widget ավելացնելու համար կրկնակի թակեք և պահեք:
  4. Քաշեք «widget»-ը, որտեղ ցանկանում եք տեղադրել այն:

Widget-ը հեռացնելու համար՝

  1. Հիմնական էկրանին տեղափոխեք ֆոկուսը widget-ի վրա:
  2. Բացել TalkBack ընտրացանկը:
  1. Ընտրեք Գործողություններ և ապա Հեռացրեք:

Օգտագործել TalkBack-ի ժեստերը

TalkBack-ի ժեստերը օգնում են ձեզ նավարկել և հաճախակի կրկնվող գործողություններ կատարել ձեր Android սարքում:

Մեկ մատով և մի քանի մատով ժեստեր

Ստուգելու համար, թե արդյոք ձեր սարքն աջակցում է բազմամատ ժեստերի, երբ TalkBack-ը միացված է, երեք մատով թակեք։

Նավարկեք ձեր էկրանին

Տարբերակ 9.1 և ավելի բարձր

Գործողություն Մեկ մատով ժեստ Բազմամատ ժեստ
Անցնել էկրանի հաջորդ տարրին Աջ
Անցնել էկրանի նախորդ տարրին Ձախ
Ուսումնասիրել հպումով (ընթերցում է ձեր մատի տակ գտնվող տարրը) Քաշեք մատը էկրանի վրա
Ընտրել տարրը Թակել
Անցնել հաջորդ ընթերցման կառավարմանը Վերև, ապա ներքև 3 մատով սահեցրեք ներքև
Անցնել նախորդ ընթերցման կառավարմանը Ներքև, ապա վերև 3 մատով սահեցրեք վերև
Փոխել արժեքը ընթերցման կառավարման մեջ ընտրված տարրի համար Վերև կամ ներքև
Անցնել հաջորդ տարրերի ցանկին  (Հետևում է ընթերցման կառավարման կարգավորումներին) Ներքև
Անցնել նախորդ տարրերի ցանկին  (Հետևում է ընթերցման կառավարման կարգավորումներին) Վերև
Ընթերցել հաջորդից 2 մատով եռակի թակում
Ակտիվացնել էկրանի որոնումը Ձախ, ապա՝ ներքև
Խոշորացման կարգավորումներ Եռակի հպում

--

Թերթել էկրանը

Տարբերակ 9.1 և ավելի բարձր

Գործողություն Մեկ մատով ժեստ Բազմամատ ժեստ
Թերթել վերև կամ ներքև 2 մատով սահեցնել վերև կամ ներքև
Թերթել ձախ կամ աջ 2 մատով սահեցնել ձախ կամ աջ

Գործողություն ձեռնարկել ֆոկուսի տակ գտնվող տարրի հետ

Տարբերակ 9.1 և ավելի բարձր

Գործողություն Ժեստ
Ակտիվացնել Կրկնակի թակել
Երկար սեղմել ֆոկուսի տակ գտնվող տարրը Կրկնակի թակել և պահել
Սահեցնել վերև•Ինչպես ձայնի բարձրությունը Վերև, կամ աջ, ապա՝ ձախ
Սահեցնել ներքև•Ինչպես ձայնի բարձրությունը Ներքև, կամ ձախ, ապա՝ աջ

Android համակարգի ժեստերը

Տարբերակ 9.1 և ավելի բարձր

Գործողություն ժեստ Բազմամատ ժեստ
Սկիզբ Վերև, ապա՝ ձախ Երբ ժեստերով նավարկումը միացված է, երկու մատով սահեցրեք ներքևից վերև
Հետ Ներքև, ապա՝ ձախ Երբ ժեստերով նավարկումը միացված է, 2 մատով սահեցրեք էկրանի ձախ կամ աջ եզրից
Վերջին (հավելվածների փոխարկիչ) Ձախ, ապա՝ վերև Երբ ժեստերով նավարկումը միացված է, երկու մատով սահեցրեք ներքևից վերև և պահեք
Ցույց տալ ծանուցումները Անմիջապես ներքև•Կամ էկրանի վերևից 2 մատով սահեցրեք ներքև: 2 մատով սահեցրեք վերևից ներքև
Ցույց տալ արագ կարգավորումները Երբ ծանուցումը բաց է, 2 մատով սահեցրեք ներքև
Անտեսել ծանուցումները Ներքև, ապա՝ ձախ 2 մատով սահեցրեք ներքևից վերև
Բացել հավելվածի բաժինը Հիմնական էկրանում 2 մատով սահեցրեք վերև

Կառավարել TalkBack-ը

Տարբերակ 9.1 և ավելի բարձր

Գործողություն Ժեստ Բազմամատ ժեստ
Դադարեցնել կամ վերսկսել խոսքը Երկու մատով թակում
Սկսել կամ դադարեցնել մեդիան Երկու մատով կրկնակի թակում
Պատասխանել կամ անջատել զանգը Երկու մատով կրկնակի թակում
TalkBack ընտրացանկ Ներքև, ապա աջ Երեք մատով թակում
Ժեստերի պրակտիկա չորս մատով թակում
TalkBack-ի օգնություն Չորս մատով կրկնակի թակում
Ցույց տալ կամ թաքցնել Մատչելիության ընտրացանկը, եթե այն միացրել եք Երբ ժեստերով նավարկումը միացված է, երկու մատով սահեցրեք ներքևից վերև Երբ ժեստերով նավարկումը միացված է, 3 մատով սահեցրեք ներքևից վերև
Փոխանցել, Երբ դուք օգտագործում եք փոխանցման ժեստը, համակարգը մեկնաբանում է հաջորդ ժեստը, ինչպես TalkBack-ն անջատված է: Օրինակ, եթե մեկ մատով սահեցնեք էկրանի վերևից, կստանաք ծանուցման ստվեր: Չորս մատով կրկնակի թակեք և պահեք
Պատճենել տեքստը կենտրոնացված տարրում Երեք մատով կրկնակի թակում

Խմբագրել և ընտրել տեքստը

Տարբերակ 9.1 և ավելի բարձր

Գործողություն Ժեստ Բազմամատ ժեստ
Սկսել կամ ավարտել ընտրության ռեժիմը Երկու մատով կրկնակի թակեք և պահեք
Պատճենել ընտրված տեքստը Երեք մատով կրկնակի թակում
Կտրել, երբ ընտրության ռեժիմում եք Երեք մատով կրկնակի թակեք և պահեք
Տեղադրել Երեք մատով եռակի թակում

Հուշում. Երբ օգտագործում եք TalkBack-ը ձեր Android-ում, մեկ մատով ժեստերի մեծ մասը վերածվում է երկու մատով ժեստերի: Օրինակ, երբ TalkBack-ը միացված է, դուք կարող եք թերթել երկու մատով, իսկ TalkBack-ն անջատված լինելու դեպքում կարող եք մեկ մատով թերթել:

Անհատականացնել TalkBack-ի ժեստերը

Դուք կարող եք TalkBack-ի ժեստերի մեծ մասը նշանակել գործողությունների մեծամասնության համար: Օրինակ, նշանակեք «Հաջորդ» ընթերցման կառավարումը՝ սահեցնելով ներքև: Կարող եք նաև վերականգնել հանձնարարությունները իրենց լռելյայն կարգավորումներին:

Կարևոր է իմանալ. երկու մատով սահեցման ժեստերը չեն կարող վերանշանակվել:

Ժեստերը հարմարեցնելու համար՝

  1. Բացել TalkBack ընտրացանկը:

Հուշում. Եթե ձեր Android սարքն ունի մատնահետքի սենսոր, կարող եք օգտագործել մատնահետքի ժեստերը TalkBack-ի միջոցով: Ընտրեք TalkBack-ի կարգավորումները, ապա Անհատականացրեք ժեստերը (Customize gestures): Ընտրեք այն ժեստը, որը ցանկանում եք վերանշանակել մեկ այլ գործողության: Ընտրեք այն գործողությունը, որը ցանկանում եք վերանշանակել ժեստին:

Գործողություններ, որոնք կարող եք ընտրել

Հիմնական նավարկություն

Համակարգի գործողություններ

Ընթերցանություն

Մենյու և կառավարումներ

Տեքստի խմբագրում

Այլ

Իմացեք TalkBack-ի կարգավորումների մասին

Դուք կարող եք կառավարել TalkBack-ի ձեր այն կարգավորումները, ինչպիսիք են հետադարձ կապը, խոսքի արագությունը, ժեստերը կամ բրայլյան ստեղնաշարը:

Գտեք ձեր TalkBack տարբերակը

  1. Բացել TalkBack ընտրացանկը:
  1. Ընտրել TalkBack-ի կարգավորումները:
  2. TalkBack-ի տարբերակը ցուցադրվում է էկրանի վերևում կամ ներքևում:

Քայլ 1. Բացել TalkBack-ի կարգավորումները

  1. Բացել TalkBack ընտրացանկը:

2. Ընտրել TalkBack-ի կարգավորումները

  1. Ստուգել կամ փոխել հետևյալ կարգավորումներից որևէ մեկը:

Քայլ 2. Ստուգել կամ փոխել TalkBack-ի կարգավորումները

Կարգավորումներ TalkBack 9.1 և ավելի նոր տարբերակում

Երբ դուք թարմացնում եք TalkBack-ը, որոշ գործառույթներ փոխվում են նախորդ տարբերակներից: Թարմացումից հետո դուք կգտնեք այս գործառույթները՝ նշված ձեր սարքում:

Կարևոր է իմանալ. Կարգավորումները տարբերվում են՝ կախված սարքից և TalkBack տարբերակից: Եթե ​​ձեր կարգավորումները տարբերվում են ստորև նկարագրվածներից, տեսեք «Կարգավորումներ» TalkBack-ի ավելի վաղ տարբերակներում:

Աուդիո

Կարգավորում Նկարագրություն Ընտրանքներ
Տեքստից խոսքի կարգավորումներ, Սինթեզատորի կարգավորումներ Ընտրեք տեքստից խոսքի լեզուն, ձայնը, խոսքի արագությունը և բարձրությունը: Իմացեք ավելին տեքստից խոսքի կարգավորումների մասին:
Խոսքի քանակ Ընտրել, թե TalkBack-ը որքան է Խոսում: • Խոսքի նախապատվությունները կառավարելու համար, օրինակ՝ ստեղնաշարի արձագանքը կամ օգտագործման ակնարկները, դրեք «Անհատական»: Անհատական, բարձր, ցածր
ասելգաղտնաբառերը Ընտրել, թե արդյոք TalkBack-ն արտասանի՞գաղտնաբառի նիշերը առանց ականջակալների: Միացում անջատում, Իմացեք ավելին այն մասին, թե ինչպես կարելի է ասել գաղտնաբառերը:
Ձայն և թրթռոց Անհատականացնել: • Ձայնային արձագանք • Ձայնային արձագանքի բարձրությունը • Աուդիո Խլացում • թրթռոցով արձագանք «Վիբրացիոն» արձագանք Միացում անջատում

Կառավարում

Կարգավորում Նկարագրություն Ընտրանքներ
Անհատականացնել ժեստերը Փոխեք TalkBack ժեստերի գործառույթը: Իմացեք ավելին Talkback ժեստերի մասին:
Անհատականացնել ընտրացանկերը Ավելացնել կամ հեռացնել տարրեր TalkBack-ի ընտրացանկից և ընթերցման կառավարումներից: Իմացեք ավելին, թե ինչպես օգտագործել TalkBack ընտրացանկը և կարդալու կառավարումները:
Բրայլյան ստեղնաշար Բացել TalkBack-ի բրայլյան ստեղնաշարի կարգավորումները: Իմացեք ավելին Talkback բրայլյան ստեղնաշարի օգտագործման մասին:
Ծածկել հեռավորության սենսորը՝ խոսքը դադարեցնելու համար Եթե ​​ձեր սարքն ունի հեռավորության սենսոր, կարող եք խլացնել TalkBack-ը: • Հեռախոսներ. Ձեր մատը թափահարեք հեռավորության սենսորի վրա: • Պլանշետներ. հպվեք էկրանի ցանկացած հավելվածին: Կրկին հպվեք էկրանին՝ TalkBack-ը վերագործարկելու համար: Միացում անջատում
Ձեռնարկ և օգնություն Բացեք TalkBack-ի ձեռնարկը, կիրառեք ժեստերը և ստացեք օգնություն:

Առաջադեմ պարամետրերը

Կարգավորում Նկարագրություն Ընտրանքներ
Անհատական պիտակներ Կառավարեք այն հատուկ պիտակները, որոնք ստեղծել եք TalkBack ընտրացանկի միջոցով, օրինակ՝ ներմուծումը և արտահանումը: Ներմուծել պիտակներ, արտահանել պիտակներ, վերադարձնել ներմուծված, խմբագրել պահպանված պիտակները
Մեկ թակումով ակտիվացում Ֆոկուսի տարրն ակտիվացնելու համար, կրկնակի թակելու փոխարեն, մեկ անգամ թակեք դրան: Միացում անջատում
Ստեղնաշարի դյուրանցումներ Փոխեք TalkBack ստեղնաշարի դյուրանցումները կամ կարգավորումները: Իմացեք ավելին TalkBack ստեղնաշարի դյուրանցումների մասին:
Ծրագրավորողի կարգավորումներ Հավելվածների ծրագրավորողները կարող են փորձարկել և վրիպազերծել իրենց հավելվածը TalkBack-ի միջոցով:• Այս կարգավորումները օգտակար են վրիպազերծման և անսարքությունները վերացնելու համար: Եթե ​​դուք ծրագրավորող չեք, օգտագործեք դրանք խնայողաբար:
+