Միացնել և կիրառել VoiceOver-ը iPhone-ում

VoiceOver-ը ժեստերի վրա հիմնված էկրանի ընթերցիչ ծրագիր է, դուք կարող եք օգտագործել iPhone-ը այն ժամանակ, երբ նույնիսկ էկրանը չեք տեսնում: VoiceOver-ը ձայնային նկարագրություններ է տալիս այն մասին, թե ինչ է ձեր էկրանին՝ մարտկոցի մակարդակ, ով է զանգահարում, որ հավելվածի վրա է ձեր մատը գտնվում: Դուք կարող եք նաև հարմարեցնել խոսքի արագությունը և տոնայնության բարձրությունը՝ ինչպես կցանկանաք:

Երբ ձեր մատը հպում եք էկրանին կամ քաշում դրա վրայով, VoiceOver-ը հայտնում է այն տարրի անունը, որի վրա գտնվում է ձեր մատը, ներառյալ պատկերակները և տեքստը: Տարրի հետ փոխգործակցելու համար, օրինակ՝ կոճակի, հղման կամ դեպի մեկ այլ տարր նավարկելու համար օգտագործեք VoiceOver-ի ժեստերը: Երբ գնում եք նոր էկրան, VoiceOver-ը նվագարկում է ձայն, այնուհետև ընտրում և ասում է էկրանի առաջին տարրի անունը (սովորաբար վերևի ձախ անկյունում): VoiceOver-ը ասում է ձեզ այն մասին, երբ էկրանը փոխվում է դեպի լանդշաֆտային կամ դիմանկարային կողմնորոշում «հորիզոնական և ուղղահայաց դիրք», երբ էկրանը մթագնում կամ կողպվում է, և թե ինչ է ակտիվանում Կողպէկրանին, երբ արթնացնում եք iPhone-ը:

Միացնել կամ անջատել VoiceOver-ը

Կարևոր է իմանալ. VoiceOver-ը փոխում է այն ժեստերը, որոնք օգտագործում եք iPhone-ը կառավարելու համար: Երբ VoiceOver-ը միացված է, դուք պետք է օգտագործեք VoiceOver ժեստերը՝ iPhone-ը գործարկելու համար:

VoiceOver-ը միացնելու կամ անջատելու համար օգտագործեք հետևյալ մեթոդներից որևէ մեկը.

Սովորել և կիրառել VoiceOver-ի ժեստերը

Դուք կարող եք կիրառել VoiceOver-ի ժեստերը հատուկ տարածքում՝ առանց ազդելու iPhone-ի կամ դրա կարգավորումների վրա: Երբ դուք ժեստ եք կատարում, VoiceOver-ը նկարագրում է ժեստը և դրա արդյունքում ստացված գործողությունը:

Փորձեք տարբեր մեթոդներ՝ պարզելու համար, թե որն է լավագույն տարբերակը ձեզ համար: Եթե ​​ժեստը չի աշխատում, փորձեք ավելի արագ շարժումներ կատարել՝ հատկապես կրկնակի թակման կամ սահեցրած ժեստերի դեպքում: Սահեցնելու համար փորձեք արագ մաքրել էկրանը ձեր մատով կամ մատներով: Բազմամատ ժեստերի միջոցով լավագույն արդյունքների համար մատները հպեք էկրանին՝ մատների միջև որոշակի տարածություն թողնելով:

  1. Գնացեք Կարգավորումներ - Մատչելիություն - VoiceOver:
  2. Միացրեք VoiceOver-ը, թակեք VoiceOver-ի ուսուցում (VoiceOver Practice), ապա կրկնակի թակեք՝ մեկնարկելու համար:
  3. Կիրառեք հետևյալ ժեստերը՝ մեկ, երկու, երեք և չորս մատներով.
  1. Երբ ավարտեք վարժությունը, թակեք Կատարված է (Done»), ապա կրկնակի թակեք՝ դուրս գալու համար:

Փոխեք ձեր VoiceOver-ի կարգավորումները iPhone-ում

Դուք կարող եք հարմարեցնել VoiceOver-ի այն կարգավորումները, ինչպիսիք են ձայնի ընտրանքները, լեզուն, ձայնը, խոսելու արագությունը և խոսքի քանակը:

Կարգավորեք VoiceOver-ի ձայնի և այլ աուդիո ընտրանքները

Սահմանել VoiceOver-ի լեզուն

VoiceOver-ն օգտագործում է այն նույն լեզուն, որն ընտրում եք ձեր iPhone-ի համար: Որոշ լեզուների VoiceOver-ի արտասանության վրա ազդում է ձեր ընտրած Տարածաշրջանի ձևաչափը:

  1. Գնացեք Կարգավորումներ - Ընդհանուր (General) - Լեզու (Language) և տարածաշրջան (Region):
  2. Թակեք iPhone Language, ապա ընտրեք լեզուն:

Կարգավորել խոսող ձայնը

Գնացեք Կարգավորումներ - Մատչելիություն - VoiceOver, ապա կատարեք հետևյալներից որևէ մեկը.

Կարող եք նաև միացնել «Օգտագործել ձայնի տոնայնության բարձրացման փոփոխությունը», որպեսզի VoiceOver-ը օգտագործի ավելի բարձր տոնայնության ձայն՝ խմբի առաջին տարրը (օրինակ՝ ցուցակը կամ աղյուսակը) և ավելի ցածր՝ խմբի վերջին տարրն ասելիս:

Նշում․ կարող եք թելադրել միայն այն դեպքում, եթե միացրել եք «Միացնել թելադրանքը» (Enable Dictation)՝ Կարգավորումներ - Ընդհանուր - Ստեղնաշարեր:

Սահմանել, թե որքան շատ տեղեկատվություն է ձեզ հայտնում VoiceOver-ը

Գնացեք Կարգավորումներ - Մատչելիություն - VoiceOver, ապա թակեք հետևյալներից որևէ մեկը.

VoiceOver-ի կետադրական նշանները փոխելու համար թակեք Կետադրում (Punctuation), ապա ընտրեք խումբ (group):

Կարող եք նաև ստեղծել նոր խմբեր, օրինակ՝ ծրագրավորման խումբ, որտեղ «[»-ն ասվում է որպես  «left brack» (ձախ փակագիծ):

VoiceOver-ի կարգավորումներ գործունեության համար

Դուք կարող եք հարմարեցնել VoiceOver-ի մի խումբ կարգավորումներ այնպիսի գործունեության համար, ինչպիսին է ծրագրավորումը:

Անհատականացնել

Կիրառել կարգավորումները ավտոմատ կերպով, երբ բացում եք որոշակի հավելվածներ կամ կարգավորելով ռոտորը:

  1. Գնացեք Կարգավորումներ - Մատչելիություն - VoiceOver - Գործունեություն (Activities):
  2. Ընտրեք գոյություն ունեցող գործունեություն կամ թակեք Ավելացնել գործունեություն  (Add Activity):
  3. Կարգավորեք խոսքի, աուդիոյի, խոսքի քանակի և բրայլի կարգավորումները:
  4. Ընտրեք Հավելվածներ (Apps) կամ Համատեքստ (Context)՝ այս գործունեության կարգավորումներն ավտոմատ կերպով կիրառելու համար:

Օգտագործեք հարթ կամ խմբավորված նավարկում

Գնացեք Կարգավորումներ - Մատչելիություն - VoiceOver Նավարկման ոճ (Navigation Style), այնուհետև ընտրեք հետևյալներից մեկը.

Կարգավորեք VoiceOver-ի տեսողական պատկերները

Գնացեք Կարգավորումներ - Մատչելիություն - VoiceOver, ապա միացրեք հետևյալներից որևէ մեկը.

Օգտագործել Արագ կարգավորումները՝ iPhone-ի ցանկացած վայրից VoiceOver-ը կարգավորելու համար

Երբ VoiceOver-ը միացված է, կարող եք մուտք գործել Արագ կարգավորումներ՝ երկու մատով չորս անգամ թակելով:

Արագ կարգավորումները անհատականացնելու համար կատարեք հետևյալը.

  1. Գնացեք Կարգավորումներ - Մատչելիություն - VoiceOver - Արագ կարգավորումներ (Quick Settings):
  2. Ընտրեք ձեր ուզած կարգավորումները կամ քաշեք Վերադասավորել (Reorder) կոճակը՝ կարգավորումները վերադասավորելու համար:

Սովորել VoiceOver-ի ժեստերը iPhone-ում

Երբ VoiceOver-ը միացված է, սենսորային էկրանի ստանդարտ ժեստերը տարբեր էֆեկտներ են ունենում, և լրացուցիչ ժեստերը թույլ են տալիս շարժվել էկրանով և կառավարել առանձին տարրեր: VoiceOver-ի ժեստերը ներառում են երկու, երեք և չորս մատներով հպումներ և սահումներ:

Դուք կարող եք օգտագործել տարբեր տեխնիկաներ՝ VoiceOver-ի ժեստերը կատարելու համար: Օրինակ՝ դուք կարող եք կատարել երկու մատով հպում՝ օգտագործելով երկու մատները մեկ ձեռքի վրա, յուրաքանչյուր ձեռքի մեկ մատը  կամ ձեր բութ մատները: Որևէ տարր ընտրելու և կրկնակի թակելու փոխարեն կարող եք օգտագործել պառակտման ժեստը՝ մեկ մատով թակեք և պահեք որևէ տարրի վրա, ապա մեկ այլ մատով թակեք էկրանին:

Ուսումնասիրել և հնչեցնել տարրերը էկրանին

Էկրանը ուսումնասիրելու համար ձեր մատը քաշեք դրա վրայով: VoiceOver-ը հայտնում է յուրաքանչյուր տարրի անունը, որին դիպչում եք:

Կարող եք նաև օգտագործել VoiceOver-ի ժեստերը՝ էկրանը հերթականությամբ ուսումնասիրելու համար՝ վերևից ներքև և ձախից աջ:

VoiceOver-ը ժեստերով ցուցադրում է տարրերը էկրանին

Գործողություն Ժեստ
Ընտրել և հնչեցնել որևե տարր Թակել կամ հպվել տարրին
Ընտրել հաջորդ տարրը Սահեցնել աջ
Ընտրել նախորդ տարրը Սահեցնել ձախ
Տեղափոխվել տարրերի խմբում Երկու մատով սահեցնել աջ
Խմբից դուրս գալ Երկու մատով սահեցնել ձախ
Ընտրել էկրանի առաջին տարրը Չորս մատով հպվեք էկրանի վերին հատվածին
Ընտրել էկրանի վերջին տարրը Չորս մատով հպվեք էկրանի ստորին հատվածին
Ընթերցել ամբողջ էկրանը՝ վերևից սկսած Երկու մատով սահեցնել վերև
Ընթերցել ամբողջ էկրանը ընտրված տարրից Երկու մատով սահեցնել ներքև
Դադարեցնել կամ շարունակել խոսելը Երկու մատով թակել
Հայտնել հավելյալ տեղեկությունների մասին, օրինակ՝ դիրքը ցուցակում կամ ընտրված է արդյոք տեքստը Երեք մատով թակել

Նավարկման ոճերի մասին լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս Օգտագործել հարթ կամ խմբավորված նավարկում բաժինը:

Թերթեք վերև, ներքև, ձախ և աջ

Օգտագործեք VoiceOver ժեստերը՝ այլ էջ տեղափոխվելու համար:

VoiceOver-ի ժեստերը թերթելու համար

Գործողություն Ժեստ
Թերթել մեկ էջ վերև Երեք մատով սահեցնել ներքև
Թերթել մեկ էջ ներքև Երեք մատով սահեցնել վերև
Թերթել մեկ էջ ձախ Երեք մատով սահեցնել աջ
Թերթել մեկ էջ աջ Երեք մատով սահեցնել ձախ

Ձեռնարկել գործողություններ որևէ տարրի նկատմամբ

Օգտագործեք VoiceOver-ի ժեստերը՝ տարրի հետ կապված գործողություններ կատարելու համար:

VoiceOver-ը ժեստեր է՝ տարրի հետ կապված գործողություններ կատարելու համար

Գործողություն Ժեստ
Ընտրել որևե տարր Թակել
Ակտիվացնել ընտրված տարրը Կրկնակի թակել
Կրկնակի թակել ընտրված տարրին Եռակի թակել
Քաշել սահիչը Թակել սահիչին՝ այն ընտրելու համար, այնուհետև մեկ մատով սահեցնել վերև կամ ներքև կամ կրկնակի թակել և պահել սահիչն այնքան ժամանակ, մինչև երեք տոն բարձրացող ձայներ կլսվեն, այնուհետև քաշել սահիչը
Սկսել կամ դադարեցնել ընթացիկ գործողությունը (օրինակ՝ նվագարկել կամ դադարեցնել երաժշտությունը կամ տեսանյութը, լուսանկարել Տեսախցիկում, սկսել կամ դադարեցնել ձայնագրությունը, սկսել կամ դադարեցնել վայրկյանաչափը) Երկու մատով կրկնակի թակել
Անտեսել ծանուցումը կամ վերադառնալ նախորդ էկրան Երկու մատով «scrub» (երեք անգամ արագ շարժեք երկու մատը հետ ու առաջ՝ կազմելով «z (զիգզագ)):
Խմբագրել տարրի պիտակը՝ այն ավելի հեշտ գտնելու համար Երկու մատով կրկնակի թակել և պահել

Հուշում

Որպես տարր ընտրելու և այն ակտիվացնելու համար կրկնակի թակման այլընտրանք՝ մեկ մատով թակեք և պահեք որևէ տարր, ապա մյուսով թակեք էկրանին:

Օգտագործել ժեստերը՝ VoiceOver-ը կառավարելու համար

Օգտագործել այս ժեստերը՝ VoiceOver-ը կառավարելու համար:

Ժեստեր՝ VoiceOver-ը կառավարելու համար

Գործողություն Ժեստ
Միացնել կամ անջատել VoiceOver-ի ձայնը Երեք մատով կրկնակի թակել
Եթե ​​VoiceOver-ը և Zoom-ը միացված են, օգտագործեք երեք մատով եռակի հպման ժեստը: Միացրեք կամ անջատեք էկրանի վարագույրը, (երբ էկրանի վարագույրը միացված է, էկրանի բովանդակությունը ակտիվ է, չնայած էկրանն անջատված է): Երեք մատով եռակի թակել
Եթե ​​երկուսն էլ՝ VoiceOver-ը և Zoom-ը միացված են, օգտագործել երեք մատով քառակի թակումով ժեստը: Օգտագործել ստանդարտ ժեստ Կրկնակի թակեք և պահեք ձեր մատը էկրանին՝ մինչև կլսեք վերընթաց տոնայնությամբ երեք ձայն, ապա կատարեք ժեստը:
Երբ բարձրացնում եք ձեր մատը, VoiceOver-ի ժեստերը վերսկսվում են: Օրինակ՝ վերև-ներքև սահեցնելու փոխարեն ձայնի սահիչը մատով քաշելու համար ընտրեք սահիչը, կրկնակի թակեք և պահեք, սպասեք երեք տոնին, ապա սահեցրեք ձախ կամ աջ:
Բացել տարրերի ընտրիչը Երկու մատով եռակի թակել

Տարրերի ցանկում արագ շարժվելու համար որոնման դաշտում մուտքագրեք անուն, սահեցրեք աջ կամ ձախ՝ ցանկի միջով այբբենական կարգով շարժվելու համար, կամ հպեք աղյուսակի ցուցիչին ցուցակի աջ կողմում և սահեցրեք վեր կամ վար: Դուք կարող եք նաև օգտագործել ձեռագիր՝ տարրն ընտրելու համար՝ գրելով դրա անունը:

Առանց ընտրություն կատարելու տարրի ընտրիչը հեռացնելու համար կատարեք երկու մատով «scrub» (երեք անգամ արագ շարժեք երկու մատը հետ ու առաջ՝ կատարելով «z»):

Բացեք VoiceOver-ի արագ կարգավորումները

Երկու մատով քառակի թակում.

Օգտագործել VoiceOver ռոտորը

Դուք կարող եք օգտագործել ռոտորը՝ VoiceOver-ի կարգավորումները փոխելու, էկրանին մեկ տարրից մյուսը անցնելու, մուտքագրման հատուկ մեթոդներ ընտրելու համար, ինչպիսիք են օրինակ Բրայլի էկրանին մուտքագրումը կամ ձեռագիրը և այլն: Մանրամասների համար տե՛ս Կառավարել VoiceOver-ը՝ օգտագործելով ռոտոր iPhone-ում:

Օգտագործեք հետևյալ ժեստերը ռոտորն օգտագործելու համար:

Ժեստեր՝ VoiceOver ռոտորն օգտագործելու համար

Գործողություն Ժեստ
Ընտրել ռոտորի կարգավորումը Երկու մատով պտույտ կատարել
Անցնել նախորդ տարրին կամ ավելացնել (կախված ռոտորի կարգավորումից) Սահեցրեք վերև
Անցնել հաջորդ տարրին կամ նվազեցնել (կախված ռոտորի կարգավորումից) Սահեցրեք ներքև

Օգտագործել iPhone-ը՝ գործածելով VoiceOver-ի ժեստերը

Երբ VoiceOver-ը միացված է, դուք պետք է գործածեք հատուկ ժեստերը՝ iPhone-ն ապակողպելու համար, անցեք Հիմնական էկրան, բացեք Կառավարման կենտրոնը, փոխարկեք հավելվածները և այլն:

Ապակողպել iPhone-ը

Եթե հուշում եք ստանում, մուտքագրեք ձեր անցակոդը: Որպեսզի մուտքագրեք այն և այն մուտքագրելիս ձեր անցակոդը չհնչեցվի, մուտքագրեք ձեր ծածկագիրը ձեռագրի ռեժիմի միջոցով կամ մուտքագրեք էկրանին բրայլյան տառատեսակ:

Գնացեք հիմնական էկրան

Անցեք մեկ այլ հավելվածի

Չորս մատով սահեցրեք աջ կամ ձախ՝ բաց հավելվածների միջով անցնելու համար:

Որպես այլընտրանք՝ կարող եք օգտագործել App Switcher-ը.

  1. Բացեք App Switcher-ը՝ օգտագործելով հետևյալ մեթոդներից մեկը.
  1. Բաց հավելվածները զննելու համար սահեցրեք ձախ կամ աջ՝ մինչև ընտրեք ձեր ցանկացած հավելվածը:
  2. Կրկնակի թակեք՝ հավելվածը բացելու համար:

Բացել կառավարման կենտրոնը

Կառավարման կենտրոնը հեռացնելու համար արեք երկու մատով «scrub»  (երեք անգամ արագ շարժեք երկու մատը հետ ու առաջ՝ դարձնելով «z» զ(իգզագ)):

Դիտեք ծանուցումները

Ծանուցումների էկրանը հեռացնելու համար կատարեք երկու մատով «scrub» (երեք անգամ արագ շարժեք երկու մատը հետ և առաջ՝ կատարելով «z»):

Ծանուցումների էկրանը հեռացնելու համար կատարեք երկու մատով «scrub » (երեք անգամ արագ շարժեք երկու մատը հետ և առաջ՝ կատարելով «z»):

Հայտնել կարգավիճակի տողի տեղեկատվությունը

  1. Թակել կարգավիճակի տողին էկրանի վերևի հատվածում:
  2. Սահեցրեք ձախ կամ աջ՝ լսելու ժամը, մարտկոցի վիճակը, Wi-Fi ազդանշանի Ուժգնությունը և այլն:

Վերադասավորեք հավելվածները ձեր Հիմնական էկրանին

Օգտագործեք հետևյալ մեթոդներից մեկը.

Երբ ավարտեք, թակեք Կատարված է (Done), ապա կրկնակի թակեք:

Որոնել հիմնական էկրանից

  1. Թակեք հիմնական էկրանի ցանկացած հատված՝ բացի կարգավիճակի տողից:
  2. Երեք մատով սահեցրեք ներքև։

Կառավարեք VoiceOver-ը՝ օգտագործելով iPhone-ի ռոտորը

Դուք կարող եք օգտագործել VoiceOver ռոտորը՝ VoiceOver-ի աշխատանքը փոխելու համար: Դուք կարող եք կարգավորել VoiceOver-ի ձայնը կամ խոսելու արագությունը, շարժվել էկրանի մեկ տարրից մյուսը, ընտրել մուտքագրման հատուկ մեթոդներ, ինչպիսիք են Բրայլի էկրանին մուտքագրումը կամ ձեռագիրը և այլն:

Ռոտորի ղեկավարման թվատախտակը ցույց է տալիս Խոսելու արագության կարգավորումը:

Երբ օգտագործում եք Magic Keyboard VoiceOver-ը կառավարելու համար, օգտագործեք ռոտորը՝ կարգավորելու այնպիսի կարգավորումներ, ինչպիսիք են ձայնի բարձրությունը, խոսքի հաճախականությունը, տոնայնությունը կամ հնչյունաբանության օգտագործումը,մուտքագրման արձագանքը և կետադրական նշաններ կարդալը:

Օգտագործել VoiceOver ռոտորը

  1. Երբ VoiceOver-ը միացված է, երկու մատով պտտեք ձեր էկրանին այնպես, ասես պտտում եք թվատախտակը: Եթե ​​նախընտրում եք օգտագործել յուրաքանչյուր ձեռքի մեկ մատը, միաժամանակ մի մատով քաշեք վերև, մյուսով՝ ներքև:

VoiceOver-ը կխոսի ռոտորի կարգավորումների մասին: Շարունակեք պտտել ձեր մատները՝ ավելի շատ կարգավորումներ լսելու համար: Դադարեցրեք պտտել ձեր մատները, երբ լսեք ձեր ցանկացած կարգավորումը:

  1. Կարգավորումն օգտագործելու համար ձեր մատը սահեցրեք էկրանի վրա վեր կամ վար:

Ռոտորի հասանելի կարգավորումները և դրանց ազդեցությունները կախված են այն բանից, թե ինչ եք անում:

Օրինակ, եթե ընտրում եք Վերնագրեր, երբ զննում եք վեբ էջ, սահեցրեք ներքև կամ վերև՝ VoiceOver-ի կուրսորը հաջորդ կամ նախորդ վերնագիր տեղափոխելու համար:

Անհատականացնել VoiceOver ռոտորը

  1. Գնացեք Կարգավորումներ - Մատչելիություն - VoiceOver:
  2. Կատարեք հետևյալներից որևէ մեկը.

Օգտագործել էկրանի ստեղնաշարը VoiceOver-ով iPhone-ում

VoiceOver-ը փոխում է, թե ինչպես եք օգտագործում էկրանի ստեղնաշարը, երբ ակտիվացնում եք խմբագրելի տեքստային դաշտը: Դուք կարող եք մուտքագրել, ընտրել և ջնջել տեքստը, փոխել ստեղնաշարի լեզուն եւ ավելին.

Մուտքագրեք տեքստ էկրանի ստեղնաշարով

  1. Ընտրեք տեքստային դաշտ, ապա կրկնակի թակեք:

Տեղադրման կետը և էկրանի ստեղնաշարը հայտնվում է:

  1. Մուտքագրել տեքստ՝ օգտագործելով հետևյալ մեթոդներից մեկը.

Շեշտադրված նիշ մուտքագրելու համար օգտագործեք հետևյալ մեթոդներից մեկը.

Քաշեք ձախ կամ աջ՝ տարբերակները նշելու և լսելու համար: Բաց թողեք ձեր մատը՝ ընթացիկ ընտրանքը մտնելու համար:

Խմբագրել տեքստը էկրանի ստեղնաշարով

VoiceOver-ը ձայն է արձակում, երբ տեղադրման կետը շարժվում է, և արտասանում է այն նիշը, բառը կամ տողը, որով անցնում է տեղադրման կետը: Բառերով առաջ շարժվելիս ներդիրի կետը դրվում է յուրաքանչյուր բառի վերջում՝ հաջորդող բացակից կամ կետադրությունից առաջ։ Հետ շարժվելիս ներդիրի կետը դրվում է նախորդ բառի վերջում՝ դրան հաջորդող բացակից կամ կետադրությունից առաջ։

Տեղադրման տող առ տող տեղափոխելիս, VoiceOver-ը ընթերցում է յուրաքանչյուր տող, երբ դուք շարժվում եք դրա վրայով: Առաջ շարժվելիս ներդիրի կետը տեղադրվում է հաջորդ տողի սկզբում (բացառությամբ այն դեպքերի, երբ դուք հասնում եք պարբերության վերջին տողին, երբ տեղադրման կետը տեղափոխվում է հենց ասված տողի վերջ): Հետ շարժվելիս ներդիրի կետը դրվում է ասված տողի սկզբում:

(Հնարավոր է անհրաժեշտ լինի միացնել Տեքստի ընտրությունը. անցեք Կարգավորումներ - Մատչելիություն  VoiceOver  Rotor)։

:• Սահմանել ռոտորը Խմբագրել, սահեցրեք վեր կամ վար՝ ընտրելու համար Ընտրել կամ Ընտրել բոլորը, ապա կրկնակի թակեք: Եթե  նշում եք Ընտրել, ապա կրկնակի թակումով կընտրվի մուտքագրման կետին ամենամոտ բառը: Ընտրությունը մեծացնելու կամ նվազեցնելու համար երկու մատով «scrub » արեք (երեք անգամ արագ շարժեք երկու մատը հետ ու առաջ՝ «z») բաց թողնվող ընտրացանկից, ապա՝ սեղմեք:

Փոխել ստեղնաշարի կարգավորումները

  1. Գնացեք Կարգավորումներ > Մատչելիություն > VoiceOver:
  2. Թակեք հետևյալներից որևէ մեկի վրա.

Գրեք ձեր մատով iPhone-ի էկրանին VoiceOver-ի միջոցով

Ձեռագիր ռեժիմով դուք կարող եք մուտքագրել տեքստ՝ մատով էկրանին նիշեր գրելով: Բացի սովորական տեքստի մուտքագրումից՝ օգտագործեք ձեռագրի ռեժիմը՝ ձեր iPhone-ի անցակոդը անձայն մուտքագրելու կամ հիմնական էկրանից հավելվածները բացելու համար:

Օգտագործել ձեռագրի ռեժիմը

  1. Սահմանել ռոտորը ձեռագիր (Handwriting»)-ի վրա:

Եթե ​​ձեռագիրը ռոտորում չկա, գնացեք Կարգավորումներ - Մատչելիություն - VoiceOver - Ռոտոր, ապա ավելացրեք այն:

  1. Նիշերի տեսակ (փոքրատառ, թվեր, մեծատառեր կամ կետադրական նշաններ) ընտրելու համար երեք մատով սահեցրեք վերև կամ ներքև:

Ընտրված նիշի տեսակը լսելու համար թակեք երեք մատով:

  1. Ձեր մատով հետևեք էկրանի նիշին:

Դուք կարող եք նաև կատարել հետևյալ գործողություններից որևէ մեկը.

  1. Ձեռագրման ռեժիմից դուրս գալու համար կատարեք երկու մատով «scrub » (երեք անգամ արագ շարժեք երկու մատը հետ ու առաջ՝ պատկերելով «z») կամ ռոտորը դրեք այլ կարգավորումների վրա:

Մուտքագրել ձեր գաղտնաբառը՝ ձեռագրի ռեժիմով

  1. Անցակոդի էկրանին ռոտորը դրեք «Ձեռագիր»:
  2. Մատով գրեք ձեր անցակոդի նիշերը:

Ընտրել տարրը Հիմնական էկրանին

  1. Հիմնական էկրանին ռոտորը դրեք «Ձեռագիր»:
  2. Սկսեք ձեր մատով գրել տարրի անունը։

Եթե ​​կան մի քանի համընկնումներ, շարունակեք գրել անունը, մինչև այն եզակի լինի, կամ երկու մատով սահեցրեք վերև կամ ներքև՝ ընթացիկ համընկնումներից ընտրելու համար:

Արագ նավարկել երկար ցուցակով

  1. Ընտրել ցանկի աջ կողմում գտնվող ինդեքսը (օրինակ՝ ձեր Կոնտակտների ցանկի կողքին կամ VoiceOver տարրի ընտրիչում):
  2. Սահմանել ռոտորը Handwriting-ի վրա, այնուհետև ձեր մատով գրեք այն տառը, որով ցանկանում եք նավարկել:

Օգտագործել VoiceOver-ը iPhone-ում Apple-ի արտաքին ստեղնաշարով

Եթե ​​iPhone-ի հետ օգտագործում եք Magic Keyboard-ը, կարող եք օգտագործել ստեղնաշարի դյուրանցումները՝ VoiceOver-ի հրամաններն ակտիվացնելու համար:

Բացի այդ՝ դուք կարող եք օգտագործել VoiceOver օգնությունը (VoiceOver Help )՝ ստեղնաշարի դասավորությունը և ստեղների տարբեր համակցությունների հետ կապված գործողությունները սովորելու համար: VoiceOver Help-ը հնչեցնում է ստեղները և ստեղնաշարի հրամանները, երբ դրանք մուտքագրում եք՝ առանց համապատասխան գործողություն կատարելու:

Ընտրել VoiceOver փոփոխիչը

Փոփոխիչը ստեղն կամ ստեղների հավաքածու է , որը սեղմում եք մեկ կամ մի քանի այլ ստեղներով՝ VoiceOver հրամաններ մուտքագրելու համար: Դուք կարող եք կարգավորել, որ փոփոխիչը լինի Caps Lock ստեղնը կամ Control և Option ստեղները, որոնք պետք է սեղմված լինեն միաժամանակ:

  1. Գնացեք Կարգավորումներ - Մատչելիություն - VoiceOver - Մուտքագրում - Փոփոխիչի ստեղներ:
  2. Ընտրել VoiceOver հրամանների փոփոխիչը՝ Caps Lock ստեղնը կամ Control և Option ստեղները:

Ստորև բերված աղյուսակներում այս փոփոխիչը կրճատված է որպես «VO»:

VoiceOver ստեղնաշարի հրամաններ

VO = փոփոխիչ ստեղներ

VoiceOver ստեղնաշարի հրամաններ

Գործողություն Դյուրանցում
Միացնել VoiceOver օգնությունը VO-K
Անջատել VoiceOver օգնությունը Esc (Escape)
Ընտրել հաջորդ կամ նախորդ տարրը VO-Right Arrow կամ VO-Left Arrow
Ակտիվացնել ընտրված տարրը VO-Space bar
Թակել և պահել ընտրված տարրը VO-Shift-M
Ընթերցել ընթացիկ դիրքից VO-A
Ընթերցել վերևի հատվածից VO-B
Դադարեցնել կամ վերսկսել ընթերցումը Control
Պատճենել վերջին ընթերցված տեքստը ժամանակավոր պահեստում VO-Shift-C
Որոնել տեքստ VO-F
Անջատել կամ միացնել VoiceOver-ի ձայնը VO-S
Գնալ հիմնական էկրան VO-H
Տեղափոխվել կարգավիճակի տող VO-M
Բացել ծանուցումների էկրանը Անցեք կարգավիճակի տող (VO-M), ապա՝ Option-Up Arrow
Բացել կառավարման կենտրոնը Անցեք կարգավիճակի տող (VO-M), ապա՝ Option-Down Arrow
Բացել Որոնումը Option-Up Arrow
Բացել App Switcher-ը VO-H-H
Բացել տարրերի ընտրիչը VO-I
Փոխել ընտրված տարրի պիտակը VO-/
Սկսել, կանգնեցնել կամ դադարեցնել գործողությունը VO-Hyphen
Սահեցնել վերև կամ ներքև VO-Up Arrow կամ VO-Down Arrow
Կարգավորել ռոտորը VO-Command-Left Arrow կամ VO-Command-Right Arrow
Կարգավորել ռոտորի կողմից նշված պարամետրը VO-Command-Up Arrow կամ VO-Command-Down Arrow
Միացնել կամ անջատել էկրանի վարագույրը VO-Shift-F11
Վերադառնալ նախորդ էկրան Esc

Արագ նավարկություն՝ օգտագործելով սլաքների ստեղները

Միացնել Quick Nav-ը՝ VoiceOver-ը սլաքների ստեղներով կառավարելու համար:

Արագ նավարկություն՝ օգտագործելով սլաքների ստեղները

Գործողություն Դյուրանցում
Միացնել կամ անջատել Quick Nav-ը Left Arrow-Right Arrow
Ընտրել հաջորդ կամ նախորդ տարրը Right Arrow կամ Left Arrow
Ընտրել ռոտորի կողմից նշված հաջորդ կամ նախորդ տարրը Up Arrow կամ Down Arrow
Ընտրել առաջին կամ վերջին տարրը Control-Up Arrow կամ Control-Down Arrow
Թակել որևէ տարր Up Arrow-Down Arrow
Թերթել վերև, ներքև, ձախ կամ աջ Option-Up Arrow, Option-Down Arrow, Option-Left Arrow, կամ Option-Right Arrow
Կարգավորել ռոտորը Up Arrow-Left Arrow կամ Up Arrow-Right Arrow

Վեբ զննարկման համար մեկ ստեղնով արագ նավարկություն

Վեբ էջով արագ նավարկելու համար միացրե Quick Nav (VO-Q), այնուհետև սեղմեք ստեղնաշարի ստեղները՝ նավարկելու համար որոշակի տարրերի տեսակներով, ինչպիսիք են վերնագրերը կամ հղումները: Նախորդ կետին անցնելու համար պահեք Shift ստեղնը, երբ սեղմում եք տարրի տեսակի ստեղնը:

Վեբ զննարկման համար մեկ ստեղնով արագ նավարկություն

Տարրի տեսակ Դյուրանցում
Վերնագիր H
Հղում L
Տեքստային դաշտ R
Կոճակ B
Ձևաթղթերի վերահսկում C
Պատկեր I
Աղյուսակ T
Ստատիկ տեքստ S
ARIA կողմնորոշիչ W
Ցուցակ X
Նույն տեսակի տարր M
1-ին մակարդակի վերնագիր 1
2-րդ մակարդակի վերնագիր 2
3-րդ մակարդակի վերնագիր 3
4-րդ մակարդակի վերնագիր 4
5-րդ մակարդակի վերնագիր 5
6-րդ մակարդակի վերնագիր 6

Տեքստի խմբագրում

Տեքստի հետ աշխատելու համար օգտագործեք այս հրամանները (Արագ նավարկումն անջատված վիճակում): VoiceOver-ը կարդում է տեքստը, երբ դուք տեղափոխում եք տեղադրման կետը:

Ստեղնաշարի դյուրանցումներ տեքստի խմբագրման համար

Գործողություն Դյուրանցում
Գնալ մեկ նիշ առաջ կամ հետ Right Arrow կամ Left Arrow
Գնալ մեկ բառով առաջ կամ հետ Option-Right Arrow կամ Option-Left Arrow
Գնալ մեկ տողով վերև կամ ներքև Up Arrow կամ Down Arrow
Գնալ տողի սկիզբ կամ վերջ Command-Left Arrow կամ Command-Down Arrow
Գնալ պարբերության սկիզբ կամ վերջ Option-Up Arrow կամ Option-Down Arrow
Անցնել նախորդ կամ հաջորդ պարբերությանը Option-Up Arrow կամ Option-Down Arrow
Գնալ տեքստային դաշտի վերին կամ ստորին հատված Command-Up Arrow կամ Command-Down Arrow
Ընտրել տեքստը երբ շարժվում եք Shift + վերը նշված տեղադրման կետի շարժման հրամաններից որևէ մեկը
Ընտրել ամբողջ տեքստը Command-A
Պատճենել, կտրել կամ տեղադրել ընտրված տեքստը Command-C, Command-X, կամ Command-V
Հետարկել կամ կրկնել վերջին փոփոխությունը Command-Z կամ Shift-Command-Z

iPhone-ում VoiceOver-ի հետ օգտագործեք բրայլյան էկրան

iPhone-ն աջակցում է բազմաթիվ միջազգային բրայլյան աղյուսակների և թարմացվող բրայլյան էկրանների:

Դուք կարող եք միացնել Bluetooth անլար բրայլյան էկրան՝ VoiceOver-ի արտածումը կարդալու համար, ներառյալ կրճատված և ամբողջական բրայլի տեքստը և հավասարումները՝ օգտագործելով Nemeth Code: Երբ խմբագրում եք տեքստը, բրայլյան էկրանը ցույց է տալիս տեքստը համատեքստում, և ձեր խմբագրումները ավտոմատ կերպով փոխարկվում են բրայլյան և տպագիր տեքստերի միջև: Դուք կարող եք նաև օգտագործել բրայլյան էկրան՝ մուտքային ստեղներով՝ ձեր iPhone-ը կառավարելու համար, երբ VoiceOver-ը միացված է:

Աջակցվող բրայլյան էկրանների ցանկի համար տե՛ս «Apple Support» հոդվածը Բրայլի էկրաններ, որոնց աջակցում է iPhone-ը, iPad-ը և iPod touch-ը:

Միացրեք բրայլյան էկրանը և սովորեք iPhone-ը կառավարելու հրամանները

  1. Միացրեք բրայլյան էկրանը:
  2. iPhone-ում անցեք Կարգավորումներ - Bluetooth, միացրեք Bluetooth-ը, ապա ընտրեք էկրանը:
  3. IPhone-ում անցեք Կարգավորումներ - Մատչելիություն - VoiceOver - Բրայլ, ապա ընտրեք էկրանը:
  4. iPhone-ը կառավարելու համար բրայլյան հրամանները տեսնելու համար թակեք Լրացուցիչ տեղեկություններ, այնուհետև՝ Բրայլի հրամաններ (Braille Commands):

Տե՛ս Apple Support հոդվածը Ընդհանուր բրայլյան հրամաններ VoiceOver-ի համար ձեր iPhone-ի, iPad-ի և iPod touch-ի վրա:

Փոխել բրայլյան էկրանի կարգավորումները

  1. iPhone-ում անցեք Կարգավորումներ - Մատչելիություն - VoiceOver - Բրայլ:
  2. Սահմանել հետևյալներից որևէ մեկը.

Բրայլի էկրանի կարգավորումներ

Կարգավորում Նկարագրություն
Արտածում Բրայլյան էկրանի արտածումը դրեք ամբողջական վեց կետի, ամբողջական ութ կետի կամ կրճատված բրայլի վրա:
Մուտքագրում Ընտրել էկրանին բրայլի մուտքագրման եղանակը՝ ամբողջական վեց կետ, ամբողջական ութ կետ կամ կրճատված բրայլ: Կարող եք նաև միացնել Ավտոմատ թարգմանությունը:
Բրայլի էկրանի մուտքագրում Ընտրեք բրայլի մուտքագրման եղանակը էկրանի միջոցով, տես. Մուտքագրեք բրայլյան տառերը անմիջապես iPhone-ի էկրանին՝ օգտագործելով VoiceOver-ը:
Բրայլյան աղյուսակներ Աղյուսակներ ավելացնել Բրայլի աղյուսակի ռոտորին:
Կարգավիճակի բջիջներ Միացրեք ընդհանուր և տեքստային կարգավիճակի բջիջները և ընտրեք դրանց գտնվելու վայրը:
Հավասարումներն օգտագործում են Nemeth  կոդը Միացրեք Nemeth  կոդը՝ մաթեմատիկական հավասարումների համար:
Ցույց տալ էկրանի ստեղնաշարը Ցուցադրել ստեղնաշարը էկրանին:
Շրջել էջերը, երբ անցում եք կատարում Ավտոմատ կերպով շրջել էջերը թերթելիս:
Բառերի ամբողջական տեղափոխություն Բառերը ամբողջական տեղափոխում է հաջորդ տող:
Բրայլի ազդանշանային հաղորդագրություններ Երբ միացված է, ձեր բրայլյան էկրանը ցույց է տալիս ազդանշանային հաղորդագրություն նշված տևողության համար:
Անտեսել ակորդի տեւողությունը Կարգավորեք պահանջվող ժամանակը՝ մինչև ստեղների հաջորդ սեղմումները, որպեսզի բրայլյան ակորդներ ճանաչվեն:
Ավտոմատ առաջ անցնելու տևողությունը Հարմարեցրեք այս պարամետրը ձեր նախընտրած ընթերցման արագությանը:

Մեդիա նվագարկման ընթացքում թողարկել փակ ենթագրերը բրայլյան գրառմամբ

  1. iPhone-ի վրա գնացեք Կարգավորումներ -Մ ատչելիություն - VoiceOver - խոսքի քանակ:
  2. Ընտրեք Բրայլը կամ Խոսքը և Բրայլը:

Մուտքագրել բրայլյան տառերը անմիջապես iPhone-ի էկրանին՝ օգտագործելով VoiceOver-ը

Եթե ​​միացնեք Բրայլի էկրանի մուտքագրումը, կարող եք մատների միջոցով մուտքագրել վեց կետանոց կամ կրճատված բրայլ անմիջապես iPhone-ի էկրանին՝ առանց ֆիզիկական բրայլյան ստեղնաշարի:

Մուտքագրեք բրայլյան տառերը էկրանին

  1. Սահմանել ռոտորը Բրայլի էկրանի մուտքագրման վրա:

Եթե ​​ռոտորում չեք տեսնում Բրայլի էկրանի մուտքագրումը, գնացեք Կարգավորումներ - Մատչելիություն - VoiceOver - Ռոտոր, ապա ընտրեք այն ցանկից:

  1. Պահել iPhone-ը հետևյալ դիրքերից մեկով.
  1. Մուտքագրել բրայլյան նիշերը՝ միաժամանակ մեկ կամ մի քանի մատներով էկրանին թակելով:

Հուշում. Որպեսզի iPhone-ը բարձրաձայն կարդա կետերը, թակեք և պահեք կետերը, այնուհետև, երբ լսեք ժամաչափի ազդանշաններն ու հայտարարությունները, բաց թողեք կետերը:

Մուտքագրման կետերը ձեր մատների բնական դիրքերին համապատասխանեցնելու համար թակեք և միանգամից բարձրացրեք ձեր աջ երեք մատները՝ 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերը տեղադրելու համար, որից անմիջապես հետո ձեր ձախ երեք մատները 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի համար: Դուք կարող եք նաև օգտագործել ժեստերը հետևյալ գործողություններ կատարելու համար.

Ժեստեր՝ բրայլյան էկրանի մուտքագրման համար

Գործողություն Ժեստ
Մուտքագրել բացատ Մեկ մատով սահեցրեք աջ. էկրանից հեռու ռեժիմում սահեցրեք դեպի աջ
Ջնջել նախորդ նիշը Մեկ մատով սահեցրեք ձախ
Տեղափոխել նոր տող Երկու մատով սահեցրեք աջ
Շրջել ուղղագրական առաջարկների միջով Մեկ մատով սահեցրեք վերև կամ ներքև
Մուտքագրել փոխադրման վերադարձ կամ ուղարկել հաղորդագրություն (Հաղորդագրություններում) Երեք մատով սահեցրեք վերև
Շրջել բրայլյան ռեժիմների միջով Երեք մատով սահեցրեք ձախ կամ աջ
Անմիջապես թարգմանել (երբ կրճատումները միացված են) Երկու մատով սահեցրեք ներքև
Անցնել հաջորդ ստեղնաշարին Երկու մատով սահեցրեք վերև
  1. Բրայլի էկրանի մուտքագրումից դուրս գալու համար կատարեք երկու մատով «scrub » (երեք անգամ արագ շարժեք երկու մատը հետ ու առաջ՝ դարձնելով «z») կամ կարգավորեք ռոտորը մեկ այլ պարամետրի:

Փոխել Բրայլի էկրանի մուտքագրման կարգավորումները

  1. Գնացեք Կարգավորումներ - Մատչելիություն - VoiceOver - Բրայլ - Բրայլյան էկրանի մուտքագրում:
  2. Կատարեք հետևյալներից որևէ մեկը.
  1. Հրամաններն ու ժեստերը դիտելու կամ խմբագրելու համար, որոնք կարող եք կատարել, երբ Բրայլի էկրանով մուտքագրումը միացված է, գնացեք Կարգավորումներ - Մատչելիություն - VoiceOver - Հրամաններ - Բրայլի էկրանի մուտքագրում:

Անհատականացնել VoiceOver-ի ժեստերը և ստեղնաշարի դյուրանցումները iPhone-ում

Դուք կարող եք հարմարեցնել ժեստերը և ստեղնաշարի դյուրանցումները, որոնք ակտիվացնում են VoiceOver հրամանները:

  1. Գնացեք Կարգավորումներ - Մատչելիություն - VoiceOver - Հրամաններ:
  2. թակել հետևյալներից որևէ մեկը.

Ձեր հատուկ ժեստերը և ստեղնաշարի դյուրանցումները մաքրելու համար թակեք «Վերականգնել (Reset ) VoiceOver հրամանները»:

Օգտագործել VoiceOver-ը iPhone-ում ցուցիչ սարքով

Եթե ​​iPhone-ի հետ ցուցիչ սարք եք օգտագործում, կարող եք կարգավորել, թե այն ինչպես աշխատի VoiceOver-ի հետ:

  1. Գնացեք Կարգավորումներ - Մատչելիություն - VoiceOver:
  2. Ցուցիչի հսկողության տակ թակեք հետևյալներից որևէ մեկը.

Օգտագործել VoiceOver-ը iPhone-ի նկարների և տեսանյութերի համար

Դուք կարող եք օգտագործել Տեսախցիկ և Լուսանկարներ հավելվածները VoiceOver-ի միջոցով, նույնիսկ եթե չեք կարող տեսնել էկրանը: VoiceOver-ը կարող է տրամադրել պատկերների նկարագրություններ, և դուք կարող եք նույնիսկ ավելացնել ձեր սեփական նկարագրությունները՝ օգտագործելով նշում (Markup)։

Լուսանկարներ և տեսանյութեր արեք տեսախցիկով

Երբ դուք օգտագործում եք Տեսախցիկը, VoiceOver-ը նկարագրում է տեսադաշտում գտնվող օբյեկտները:

Լուսանկարելու կամ տեսագրումը սկսելու, դադարեցնելու կամ վերսկսելու համար երկու մատով կրկնակի թակեք էկրանին:

Ուսումնասիրել պատկերները

Երբ դուք օգտագործում եք «Image Explorer»-ը, VoiceOver-ը ձեզ պատմում է նկարների մեջ գտնվող մարդկանց, առարկաների, տեքստի և աղյուսակների մասին: Դուք կարող եք նավարկել ստացականներում և սննդային պիտակներում տրամաբանական հերթականությամբ կամ ձեր մատը տեղափոխել լուսանկարի վրա՝ պարզելու մարդու դիրքը այլ առարկաների նկատմամբ:

  1. Գնացեք Կարգավորումներ - Մատչելիություն - VoiceOver - VoiceOver Recognition, ապա միացրեք Պատկերների նկարագրություններ (Image Descriptions):
  2. Այնպիսի Հավելվածներում, ինչպիսիք են Լուսանկարները կամ Safari-ն, ընտրեք պատկեր:
  3. Սահեցրեք վերև՝ ավելի շատ տարբերակներ լսելու համար, այնուհետև կրկնակի թակեք՝ լսելով «Ուսումնասիրել պատկերի առանձնահատկությունները»:
  4. Տեղափոխել ձեր մատը պատկերի վրա՝ յուրաքանչյուր առարկայի դիրքը պարզելու համար:

Ավելացնել անհատական ​​պատկերների նկարագրություններ

Օգտագործելով նշում (Markup) տարբերակը՝ դուք կարող եք ավելացնել ձեր սեփական նկարագրությունները պատկերների համար: VoiceOver-ը կարդում է ձեր հատուկ նկարագրությունները, երբ դուք օգտագործում եք Image Explorer-ը:

  1. Աջակցվող հավելվածում, ինչպիսին է «Լուսանկարները», սեղմեք «Markup» կոճակը:
  2. Նշման գործիքների վահանակում թակեք Ավելացնել կոճակը, այնուհետև թակեք Նկարագրություն:

Վարդագույն զգեստով մարդու լուսանկար, որի ներքևի մասում Markup գործիքներ են:

Ներքևի աջ անկյունում հայտնվում է ընտրացանկ՝ նկարագրություն, տեքստ, ստորագրություն, խոշորացույց և ձևեր ավելացնելու համար:

  1. Մուտքագրել ձեր նկարագրությունը, ապա թակեք Կատարված է (Done):

Կտրեք տեսանյութերը Լուսանկարներում

  1. Ընտրեք տեսանյութը, որը ցանկանում եք կտրել, ապա կրկնակի թակեք:
  2. Ընտրեք Խմբագրել, ապա կրկնակի թակեք:
  3. Ընտրեք Սկիզբ կամ Ավարտ (մեդիա մաքրիչի վրա), այնուհետև սահեցրեք վերև կամ ներքև՝ սկզբի կամ ավարտի ժամանակը կարգավորելու համար:
  4. Երբ ավարտեք, ընտրեք Կատարված, ապա կրկնակի թակեք:

Օգտագործեք VoiceOver-ը iPhone-ի հավելվածներում

Դուք կարող եք օգտագործել VoiceOver-ը՝ հավելվածների հետ փոխգործակցելու համար, նույնիսկ եթե չեք կարող տեսնել էկրանը: VoiceOver-ն աջակցվում է ներկառուցված Apple հավելվածներում, որոնք տրամադրվել են ձեր iPhone-ի հետ, ինչպիսիք են Safari-ն, Քարտեզները և այլն: VoiceOver Recognition-ի միջոցով դուք կարող եք ստանալ պատկերների և էկրանի տարրերի նկարագրություններ նույնիսկ վեբէջերում և հավելվածներում՝ առանց մատչելիության տեղեկատվության:

Զննել համացանցը Safari-ում

Ընտրեք որոնման առաջարկ, ապա կրկնակի թակեք:

Հուշում. Եթե iPhone-ի հետ օգտագործում եք Magic Keyboard, կարող եք օգտագործել մեկ ստեղնով Quick Nav-ը վեբ զննարկման համար:

Նավարկել Քարտեզներում

Ընթերցել PDF փաստաթղթերը

Գրքեր և Ֆայլեր հավելվածներում կարող եք օգտագործել VoiceOver-ը՝ PDF փաստաթղթերը կարդալու համար: VoiceOver-ը նույնիսկ նկարագրում է մանրամասն տեղեկություններ, ինչպիսիք են ձևաթղթերը, աղյուսակները և ցուցակները:

Կատարել և ստանալ հեռախոսազանգեր

Հեռախոս հավելվածում կարող եք օգտագործել VoiceOver-ը՝ զանգեր կատարելու և ստանալու համար:

Երբ հեռախոսազանգը հաստատվում է միացված VoiceOver-ով, էկրանին ցուցադրվում է թվային ստեղնաշարը լռելյայնորեն՝ զանգի տարբերակները ցուցադրելու փոխարեն:

Կտրել ձայնային հուշագրի ձայնագրությունները

Voice Memos հավելվածում կարող եք օգտագործել VoiceOver ձայնագրությունները խմբագրելու համար:

  1. Ընտրել ձայնագրությունը, որը ցանկանում եք կտրել, ապա կրկնակի թակել:
  2. Ընտրել «Լրացուցիչ գործողություններ» կոճակը (the More Actions), ապա կրկնակի թակել:
  3. Ընտրել Խմբագրել ձայնագրությունը, ապա կրկնակի թակել:
  4. Ընտրել «Կտրել» կոճակը, ապա կրկնակի թակել:
  5. Ալիքաձև Ընդհանուր ակնարկում ընտրեք «Կտրել սկիզբը» կամ «Կտրել վերջը», ապա սահեցրեք վերև կամ ներքև՝ սկզբի կամ ավարտի ժամանակը կարգավորելու համար:
  6. Ընտրել «Կտրել», ապա կրկնակի թակել:
  7. Ընտրել Պահպանել, ապա կրկնակի թակել:
  8. Ընտրել Կատարված, ապա կրկնակի թակել:

Ընթերցել մաթեմատիկական հավասարումներ

VoiceOver-ը կարող է կարդալ մաթեմատիկական հավասարումները համացանցում (կոդավորված MathML-ի միջոցով) և Apple-ի աջակցվող հավելվածներում, ինչպիսիք են Numbers-ը և Keynote-ը:

VoiceOver-ով ընթերցվող հավասարումները կարող են նաև արտածվել բրայլյան սարքի վրա՝ օգտագործելով Nemeth Code, ինչպես նաև միասնական անգլերեն Բրայլի, բրիտանական անգլերենի, ֆրանսերենի և հունարենի կողմից օգտագործվող կոդեր: (Տես Օգտագործել բրայլյան էկրան VoiceOver-ով iPhone-ում):

Օգտագործել VoiceOver Recognition-ը համացանցում կամ հավելվածներում՝ առանց մատչելիության տեղեկատվության

Նշում. VoiceOver Recognition-ը չպետք է հիմք հանդիսանա այն հանգամանքներում, երբ դուք կարող եք վնասվել կամ վիրավորվել, բարձր ռիսկային իրավիճակներում, նավիգացիայի կամ որևէ բժշկական վիճակի ախտորոշման կամ բուժման համար:

  1. Գնացեք Կարգավորումներ - Մատչելիություն - VoiceOver - VoiceOver Recognition:
  2. Միացրեք հետևյալներից որևէ մեկը.
  1. թակել «Հետադարձ կապի ոճին», ապա ընտրեք «Խոսել», «Նվագարկել ձայնը» կամ «Ոչինչ չանել»:

VoiceOver-ի օգտագործողի ուղեցույց

ՀՀ, Մ. Կոտայք, ք. Չարենցավան, թ. 7-րդ, Շ. 13, 2502

Հեռախոս՝ +374 93 203655

Հեռախոս՝ +374 96 203655

Info՝ spitakdzernapayt@gmail.com

Մենք Ֆեյսբուքում

Մենք Յութուբում