Գլխավոր
« Սպիտակ Ձեռնափայտ» հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող հասարակական կազմակերպություն
Կազմակերպությունը գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում և օտարերկրյա պետություններում՝ այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան: Մենք ներառական երիտասարդական ՀԿ ենք, որը նպաստում է հաշմանդամություն ունեցող անձանց և երիտասարդների լիարժեք մասնակցությանը հասարակական, կրթական և մասնագիտական կյանքում։ Մենք զարգացնում ենք հմտություններ, խթանում զբաղվածությունը, տրամադրում հոգեբանական և սոցիալական աջակցություն, կազմակերպում երիտասարդական, կրթական և ստեղծագործական ծրագրեր։ Աջակցում ենք միջավայրային և թվային մատչելիության ապահովմանը՝ նպաստելով հասանելի ենթակառուցվածքների, ծառայությունների և տեխնոլոգիաների զարգացմանը։ Կազմակերպությունը համագործակցում է պետական կառույցների հետ ինստիտուցիոնալ մակարդակում՝ նպաստելով ներառական քաղաքականությունների, մատչելիության չափորոշիչների և հավասար հնարավորությունների համակարգային զարգացմանը։ Մեր նպատակն է բացահայտել ներուժը, ստեղծել հնարավորություններ և կառուցել հասանելի, արդար և ներառական հասարակություն։) ...