նկարում պատկերված է կիսածալված վիճակում սպիտակ ձեռնափայտ  որը նման է անգլերեն w տառին և ներքևի հատվածում գրված է hite cane "

Մեր պատմությունը

«Սպիտակ ձեռնափայտ» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2019 թվականի մարտի 3-ին: Կազմակերպությունը 2019 թվականի ընթացքում կատարել է երկու դրամաշնորհային ծրագրեր. ա)Սպորտի և երիտասարդության նախարարության ֆինանսավորմամբ իրագործել է երիտասարդական ներառական արշավներ: բ) ԵՀԽ հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի ֆինանսավորմամբ իրագործել է երիտասարդական էկո-արշավ ուխտագնացությունը: Որի շրջանակներում կատարվել են ներառական սեմինարներ բնապահպանության և առողջ ապրելակերպի խթանումը երիտասարդների շրջանակում: 2020թ ըթացքում կատարել է սոցիալական իրավունքի խորհրդատվություն և տեսողական խնդիրներով անձանց համար հեռավար ուսուցում ՏՀՏ ոլորտիև հոգեբանական աջակցություն: 2021 թ-ին որպես գործընկեր կազմակերպություն FundacjaHumanDoc հիմնադրամի հետ իրականացրել է հասանելիություն սահմաններից դուրս, չտեսնող-չլսող անձանց համար տեղեկատվության մատչելիության զարգացում (Accessibility across borders. Development of information accessibility for the deaf and blind person) ծրագիրը: 2022-2023 թթ ԱՄՆ դեսպանատան Ժողովրդավարական հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագիր ֆինանսավորմամբ իրականացրել է “Nhancing Digital Literacyof Visually Impaired People in Armenia” ծրագիրը: 2023 թվականին իրականացրել է «Մենք միասին ենք» ծրագիրը Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ), «Ռեստարտ» գիտակրթական բարեգործական հիմնադրամի և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամի (ՀՌԿԿ) «ԵՄ-ն հանուն երիտասարդների․Ուսանողականժողովրդավարությունհիմա»Եվրոպականմիությանկողմիցֆինանսավորվող ծրագրի շրջանակներում: 2024 թվականին «Սպիտակ ձեռնափայտ» ՀԿ-ի աջակցությամբ Ամերիկյան Louder Pages ընկերությունը ստեղծել է առաջին հայերեն ձայնը` RH Voys տեխնոլոգիայով կիրառող «տեքստից-խոսք» հավելվածը Android համակարգի համար։ 2025 թվականին նույն կազմակերպության հետ համագործակցության արդյունքում արդեն «Arpi» հայերեն ձայնը հասանելի է Windows և IOS համակարգերում: 2025 թվականին Միջազգային հեռահաղորդակցության միության աջակցությամբ իրականացրել ենք «Թվային հասանելիություն և WCAG ստանդարտներ» ծրագիրը՝ ուղղված տեսողության խանգարումներ ունեցող անձանց թվային մատչելիության հմտությունների զարգացմանը։ 2026 թվականին «Սպիտակ ձեռնափայտ» ՀԿ-ն դարձել է AV3715 էլեկտրոնային աուդիոգրադարանի Հայաստանյան գործընկեր-համակարգողը՝ ապահովելով հայ ընթերցողների գրանցումը, հարթակի կիրառման համակարգումը և ծրագրի օգտագործման վերաբերյալ ուսուցման իրականացումը Հայաստանի Հանրապետությունում։ 2026 թվականին իրականացրել ենք «VISION» միջազգային ուսուցողական ծրագիրը ACS Forza Junior Costuleni կազմակերպության հետ համագործակցությամբ՝ Erasmus+ ծրագրի շրջանակում։ Ծրագիրը նպատակ ուներ խթանել տեսողության խանգարում ունեցող երիտասարդների ներառումը ոչ ֆորմալ կրթության և սպորտային մեթոդների միջոցով։ Նույն թվականից «Սպիտակ ձեռնափայտ» ՀԿ-ն պետության հետ համագործակցում է ինստիտուցիոնալ ձևաչափով․ կազմակերպության նախագահը հանդիսանում է ՀՀ Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում մատչելիության հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի անդամ, ինչպես նաև ՀՀ Սոցիալական և աշխատանքի հարցերի նախարարին կից խորհրդի անդամ։

Մեր նախագծերը

Տե՛ս Tiflotech-ի վեբ կայքում