Մեր առաքելությունը և նպատակները
Կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են՝ 1) աջակցել առավել անապահով, սոցիալական և հոգեբանական ծանր վիճակում գտնվող մարդկանց, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց, օժանդակ դպրոցներում սովորող երեխաներին, բռնության ենթարկված կանանց, գյուղաբնակ և զբաղվածություն ճունեցող երիտասարդներին, անօթևան և թափառաշրջիկ երեխաներին ու մեծահասակներին, փոքրամասնությունների խմբերին պատկանող անձանց: 2) պաշտպանել հաշմանդամություն ունեցող անձանց շահերն ու իրավունքները, իրականացնել նրանց սոցիալ-հոգեբանական վերականգնումը ՝ ներգրավելով աշխատանքի, կրթության, մշակույթի և սպորտի մեջ, բարձրացնել նրանց հասարակական ակտիվությունը, ինտեգրել հասարակությանը: 3) նպաստել ներառական միջոցառումների անցկացմանը և կամավորական աշխատանքների զարգացմանը երիտասարդության շրջանում, 4) նպաստել զբաղվածության աճին ՝ հատկապես երիտասարդության շրջանում: 5) մասնակցել, ինչպես նաև կազմակերպել համաժողովներ, դասընթացներ, կլոր սեղաններ և հանդիպումներ ի նպաստ երիտասարդների ինքնագիտակցության բարձրացման: 6) նպաստել և ակտիվորեն մասնակցել կրթական համակարգի բարելավմանն ու արդիականացմանը: 7) Հաշմանդամություն ունեցող անձանց , միայնակ կանանց, փախստականների, երիտասարդների համար կազմակերպել մասնագիտական դասընթացներ, ճկուն հմտությունների թրենինգներ նրանց հետագա աշխատանքային գործունեությամբ զբաղվելու համար: 8) կազմակերպել կոնֆերանսներ, սեմինարներ, դասընթացներ, մոնիտորինգներ, քննարկումներ կլոր սեղանի շուրջ, որոնք կնպաստեն ժողովրդավարության զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանմանը և բոլոր տեսակի խտրականության դրսևորումների դիսկրիմինացիաների կանխարգելմանը: 9) նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց համար բոլոր ոլորտների մատչելիությունը ապահովելու ուղղությամբ տարվող աշխատանքներին: